Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
19.09.2015 | 16:08

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց հաշվետվություն 2014-2015 ուստարում ՊՆ-ի հետ համատեղ ՀՊՏՀ ուսխորհրդի կազմակերպած միջոցառումների և բուհում ստեղծված «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության վերաբերյալ:
Դրան հաջորդեց զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված երգի և տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը ստեղծվել է նույն բուհի ուսանողների կողմից:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ուսանողներին և բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, շնորհավորական խոսք ուղղեց հայ հասարակությանը` Անկախության տոնի կապակցությամբ: Նախարարը խոսեց 2014 թ.-ի ընթացքում ունեցած ձեռքբերումներից, ՀՀ ՊՆ և ԿԳՆ համագործակցությունից:
«Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն, քանի որ մենք բանակ-հասարակություն կապի շրջանակներում ամրապնդում ենք զինվորական կառույցների և ուսումնական հաստատությունների միջև կապը»,- նշեց Նախարարը:

Հաջորդիվ ուսանողների կողմից երկրի ներկա ռազմական դրության և բուհերի հետ ՊՆ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հնչեցին հարցեր` ուղղված Նախարարին:

Միջոցառման ավարտին ՀՊՏՀ որոշ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվեցին Վազգեն Սարգսյանի և Ծովակալ Իսակովի անվան հուշամեդալներով, իսկ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի կողմից հուշանվեր հանձնեց Նախարարությանը:

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ